National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.04.2012
ԱԺ փոխնախագահը հանդիպեց սփյուռքահայ աշակերտների հետ
1 / 3

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 5-ին հանդիպեց սփյուռքահայ մի խումբ աշակերտների ու նրանց ծնողների հետ:

ԱԺ փոխնախագահը համոզմունք հայտնեց, որ նման այցելությունները ազգային ինքնության գիտակցման շատ լավ հնարավորություն են ընձեռում եւ նպաստում սերունդների համերաշխությանն ու միասնական լինելուն, ինչն էլ իր հերթին  պետականաշինության եւ ազգային իղձերի իրականացման կարեւորագույն գործոն է դառնում:

«Դուք  ձեր հայրենիք եք եկել, քանզի Հայաստանը աշխարհի բոլոր հայերի օրրանն է, - ասաց պարոն Շարմազանովը:- Աշխարհասփյուռ հայության մեծաքանակ լինելը պայմանավորված է  նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությամբ: Այն երբեք չի կարելի մոռանալ: Առանց այդ ոճրագործության դատապարտման,  միջազգային հանրության եւ առաջին հերթին Թուրքիայի կողմից այդ սահմռկեցուցիչ փաստի ճանաչման ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման ոճիրներ նորից չեն կատարվի»:

ԱԺ փոխնախագահը ծնողներին հորդորեց հայեցի դաստիարակությամբ կրթել ու մեծացնել իրենց երեխաներին, քանզի հայաստանաբնակ  քույրերի ու եղբայրների հետ  նաեւ նրանք են լինելու մեր ազգային նպատակների իրականացնողներն ու ժողովրդավարական հզոր Հայաստան կերտողները:

Պարոն Շարմազանովի  հարցին, թե ինչ զգացողություն ունեն երեխաները Հայաստանում լինելով, պատասխանը մեկն էր` հպարտության: 
  
ԱԺ փոխնախագահը նիստերի դահլիճում լուսանկարվեց սփյուռքահայ աշակերտների ու նրանց ծնողների հետ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am